Կարևոր ռիսկ է․ ՀՀ արտահանումը ձևախեղվել է, մեծ ուղղություն է դառնում ԵՏՄ-ն՝ ի հակադրում ԵՄ-ի․ Արմեն Քթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.05.2024 | 21:15
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին մեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել
05.05.2024 | 21:00
Ստալինի կիսանդրու, սովետական բանտի և Վարդան Մամիկոնյանի արձանի խորհրդի մասին. ապաքաղաքական զրույց Կարինե Քոչարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.05.2024 | 20:42
Փոքր պետության բյուջե` վիրտուալ զվարճանքի համար. ամենաթանկարժեք համակարգչային խաղերը
05.05.2024 | 19:37
Հակաիսրայելական գործողությունից հետո Իրանի դիրքը բարձրացել է աշխարհում. Ռաիսի
05.05.2024 | 18:27
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Գեղարքունիքի մարզում է
05.05.2024 | 18:12
Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
05.05.2024 | 17:10
Միրզոյանը վաղը պաշտոնական այցով կլինի Հունգարիայում
05.05.2024 | 16:18
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
05.05.2024 | 16:11
Իսրայելը պատրաստ է ժամանակավոր զինադադար կնքել ՀԱՄԱՍ-ի հետ
05.05.2024 | 15:41
Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու անհրաժեշտության մասին
05.05.2024 | 14:33
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը հասել է Դիլիջան
05.05.2024 | 13:46
Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցել
05.05.2024 | 13:14
Առաջիկա օրերին անձրևային եղանակը կպահպանվի
05.05.2024 | 12:13
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 5-ի դրությամբ
05.05.2024 | 11:13
Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը
Բոլորը

Հայաստանի տնտեսական տարին ամփոփելիս մի քանի կարևոր ցուցանիշ կա, որ աչքի է ընկնում։ Այդ, ինչպես նաև տնտեսության ընդհանուր արդյունքների մասին զրուցել ենք տնտեսագետ, ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանի հետ։

-Պարո՛ն Քթոյան, ավարտված տարվա ոչ բոլոր ցուցանիշներն են վերջնական, բայց եթե ընդհանուր առմամբ ամփոփելու լինենք տարին, որքանո՞վ էր այն հաջողված տնտեսության տեսանկյունից։

-Եթե զուտ թվերն ենք դիտարկում, պետք է արձանագրենք, որ ունենք երկնիշ տնտեսական ակտիվություն նոյեմբերի համար՝ 14,4 տոկոս, և եթե համեմատում ենք, թե ինչ կարող էր լինել (հաշվի առնենք աշխարհաքաղաքական իրողությունները, ռուս-ուկրաինական պատերազմը և այլն), տարեսկզբին կամ փետրվարին տնտեսական աճը կանխատեսվում էր 1-2-3 տոկոսի շրջանակում, դրա համեմատությամբ, այո՛, լավ է։

Մյուս կողմից՝ պետք է նաև հաշվի առնել, որ այդ աճն առաջին հերթին և գլխավորապես Ռուսաստանից Հայաստան եկած տասնյակ հազարավոր այցելուների, նրանց կողմից Հայաստանում ստեղծված պահանջարկի շնորհիվ է, նաև այն հանգամանքի շնորհիվ, որ Ռուսաստանում արևմտյան պատժամիջոցների հետևանքով ի հայտ են եկել շուկայական զգալի ազատ խորշեր, և այդ խորշերը նաև մեր ընկերությունների կողմից բարեհաջող լրացվում են։

Նմանատիպ գործոնների հաշվին, որոնք բնութագրական չեն մեր տնտեսության համար, մենք կարողացել ենք այս բարդ իրողության պայմաններում համեմատաբար անկորուստ դուրս գալ և նույնիսկ երկնիշ տնտեսական ակտիվություն արձանագրել։

-Եթե տնտեսության ճյուղերին անդրադառնանք, որտե՞ղ է, որ խթաններ են պետք։

-Այն, ինչ հիմա տեղի է ունենում, մենք պետք է համարենք կարճաժամկետ պրոցես, որ ավարտվելու է։ Նույնիսկ հիմա էլ եթե դիտարկենք արտահանումների ոլորտը, ծառայությունները, շարունակում է դիտարկվել մեր տնտեսության հիմնական խոցելիությունը՝ մրցունակության ցածր մակարդակը։

Եվ հիմա կարևորագույն ռիսկերից մեկն էլ այն է, որ ավելի ու ավելի մեծ չափով արտահանման հիմնական ուղղություն է դառնում Եվրասիական տնտեսական միությունը, և պատերազմի ավարտից հետո շատ դժվար կլինի վերաուղղորդվել այլ, մասնավորապես՝ Եվրամիության երկրներ։

Դեպի Ռուսաստան արտահանման ծավալներն աճել են 2,7 անգամ, իսկ Եվրամիության ուղղությամբ արտահանման աճը 16 տոկոս է։ Եվ եթե 10 տարի առաջ ԵՄ/Ռուսաստան արտահանման բաժինները մեր արտահանման կառուցվածքում գրեթե հավասար էին՝ 25-ական տոկոս, հիմա այդտեղ ձևախեղում կա, և Եվրամիության մասնաբաժինը 15 տոկոսի կարգի է, իսկ Ռուսաստանի մասնաբաժինը 40 տոկոսից անցնում է արդեն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան